- Ձյունե Թագուհին Երբ խաղում են ընթերցողները
- Բարի 2024 Հարգելի' գործընկերներ , ընթերցողներ, մեր էջի հետևորդներ Երևանի Շ. Կուրղինյանի անվան հ. 17 գրադարան ֊ի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ Թող 2024 ը լինի սիրո, բարեկեցության, խաղաղության, առողջության , ձեռքբերումների, նվիրական իղձերի իրականացման և վճռորոշ փոփոխությունների տարի: Խաղաղությունն ու բարօրությունը թող տիրեն Հայոց աշխարհում ու բոլորիս ընտանիքներում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
- 17 գրադարանի առօրյան տարեմուտին
- Երևանի Շ. Կուրղինյանի անվան հ. 17 գրադարան ֊ում տեղի ունեցավ գրքի քննարկում ժամանակակից գրող Արթուր Սարգսյանի գրքի վերաբերյալ, ինչին իրենց ակտիվ և տպավորիչ մասնակցությունն ունեցան ԵՊՏՔ ուսանողները ` իրենց դասախոս Տաթև Ղազարյանի ուղեկցությամբ։
- Ամանորը 17 գրադարանում
- Ցանկանու՞մ ես դառնալ թիվ 17 գրադարանի ընթերցող, ուրեմն հետևիր Մարի Դանիելյանին:
- Երբ ընթերցում են Երևանի թիվ 17 գրադարան-ի ընթերցողները
- Շնորհակալ ենքАртур Элбакян -ին և Tpagrutyun.am- ին ` արդյունավետ համագործակցության համար
- Սպասված հանդիպում Անի Միրզոյանի հետ
- Համագործակցության շրջանակներում Երևանի թիվ 17 գրադարանն սկսեց մի նախագիծ, որի նպատակն է ամուր պահել ընթերցող֊գրադարան֊դպրոց կապը։ Նախագծի շրջանակներում թիվ 17 գրադարանի նախաձեռնությամբ Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի 6֊րդ(գ) դասարանի սովորողներն իրենց ուսուցիչ և միջոցառման կազմակերպիչ Рима Ерицян -ի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան / Yeghishe Charents House-Museum ֊ում, ուր ներկայացրին Չարենցի հոգու լույսը` յուրաքանչյուր պահն ապրելով և ապրեցնելով։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի տնօրենին և հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռիմա Երիցյանին` նման միջոցառում կազմակերպելու և գրադարանի հետ սերտ համագործակցելու համար։
- Չարե՜ նցը....Չարե՜ նցը ...Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը:
- Համագործակցության շրջանակներում այսօր մեր գրադարանը հյուրընկալել էր Վ. Վարդևանյանի անվան հ.173 հիմն. դպրոցի V դասարանի սովորողներին իրենց դասղեկ Լ. Բաղդասարյանի և առարկայի ուսուցիչ Կ. Բարսեղյանի ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին գրադարանում, խոսեցին հեքիաթի , կերպարների և հիմնական գաղափարի շուրջ, դիտեցին մուլտֆիլմը, քննարկեցին, համեմատեցին մուլտֆիլմը և հեքիաթը` առանձնացնելով նմանություններն ու տարբերությունները։ Գրադարանավարների խորհրդով հետաքրքիր գրքեր ընտրեցին և գնացին մեծ, շա՜տ մեծ բավականություն ստացած , վառ տպավորություններով և էլ ավելի հաճախ գրադարան գալու խոստումով։ Շարունակելի...
- Այսօր հ. 110 հիմնական դպրոցի սովորողների հետ կազմակերպվեց հանդիպում֊ քննարկում Երևանի թիվ 17 գրադարան ֊ի աշխատակից, մանկագիր Հայկուշ Օհանյանի հետ։ Հեղինակի ստեղծագործական ուղին ներկայացրեց թիվ 18 գրադարանի աշխատակից, ժամանակակից գրող Գյուլնարա Իվանյանը։ Հանդիպումն անցավ հետաքրքիր ու բովանդակ հարց֊ պատասխաններով , վերլուծություններով ու մեկնաբանություններով։
- Գրադարան ֊ դպրոց համագործակցության շրջանակներում այսօր խորագրով դաս ֊ հանդիպում կազմակերպվեց Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 6 բ դասարանի սաների հետ։ Անցկացվեց քննարկում թիվ 17 գրադարանի աշխատակից, մանկագիր Հայկուշ Օհանյանի հետ նրա գրքի շուրջ։ Հանդիպումը տպավորիչ էր, հետաքրքիր և բազմաբովանդակ։
- Նոյեմբերի 11֊13֊ը Դիլիջանում տեղի ունեցավ Կատարողական արվեստի Համաշխարհային ասոցիացիայի հոբելյանական 10֊րդ գիտաժողովը` խորագրով։Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի աշխատակիցը` արձակագիր, մանկագիր Հայկուշ Օհանյանը, ներկայացավ իր ստեղծագործություններով։ Շնորհակալություն ասոցիացիայի նախագահ Արմանդո Ղուկասյանին և փոխնախագահ Անահիտ Խեչումյանին` Հ.Օհանյանի հեղինակային գրքերը գնահատելու և պարգևների արժանացնելու համար։ Հարգարժա'ն Հ. Օհանյան, գրադարանի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ և մաղթում արևշատություն, բեղմնավոր աշխատանք, անսպառ ուժ ու եռանդ` բարին ստեղծելու և գեղեցիկն արարելու համար... Երջանիկ եղեք
- Այսօր Երևանի հ. 31 հիմնական դպրոց ֊ի սաների հետ կազմակերպվեց մեդիագրագիտության դաս, որը վարեց մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնագետ Նարինե Սաֆարյանը։Դասը հետաքրքիր էր, հագեցած և արդիական։Սովորողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն։Շնորհակալ ենք Նարինե Սաֆարյանին
- Գրադարան ֊ դպրոց համագործակցության շրջանակներում այսօր դաս ֊ հանդիպում կազմակերպվեց Երևանի հ. 152 հիմնական դպրոցի 6֊րդ դասարանի սաների հետ։ Անցկացվեց քննարկում թիվ 17 գրադարանի աշխատակից, մանկագիր Հայկուշ Օհանյանի հետ նրա գրքի շուրջ, որը պատմում է ծովից քիչ հեռու փռված հեքիաթային Վանի բնակչության մասին։ Հանդիպումը տպավորիչ էր, հետաքրքիր և բազմաբովանդակ։
- Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի հյուրընկալ հարկի տակ հրավիրվել էին արձակագիր, բանաստեղծուհի Մարինա Հակոբյանը /Մարի Գլեն / և աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր֊Ղազարյանի թոռնուհին ` Սիլվա Տեր֊ Ղազարյանը, ով շարունակում է պապիկի ստեղծագործական գործունեությունը։ Նրանց ողջունելու և ունկնդրելու էին եկել Երևանի թիվ 173 հիմնական դպրոցի 9֊րդ դասարանի սովորողներն իրենց դասղեկ Ք. Նազարյանի ուղեկցությամբ։ Շնորհակալ ենք հագեցած օր ունենալու համար...
- Թիվ 17 գրադարանի աշխատակիցների օրն այսօր սկսվեց , շարունակվեց և ավարտվեց հաճելի անակնկալներով...
- Թիվ 17 գրադարանի գրադարանավար Նելի Գասպարյանը օգոստոսի 12֊ին մասնակցեց Իսահակյան Գրադարանի` Երևանի համայնքային գրադարանների երիտասարդ գրադարանավարների համար կազմակերպած սեմինարին և ստացավ հավաստագիր։ Շնորհակալություն Իսահակյան գրադարանի տնօրեն Հ. Կարապետյանին։
- Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարան-ին մեր գրադարանին նոր շունչ հաղորդելու և գրքային ֆոնդը համալրելու համար։ Երևանի քաղաքապետարանի ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 17 գրադարանը համալրվեց 155 կտոր նոր գրքերով։
- Հանդիպում ժամանակակից գրողների հետ: Ժամանակակից գրողների հետ քննարկվեցին գրքի ու գրականության, գրող֊ ընթերցող֊ գրադարան կապի ամրապնդման , ինչպես նաև երիտասարդներին հուզող հարցեր և առաջադրվեցին դրանց լուծման հնարավոր մեթոդներ։
- Այսօր մեր գրադարանը հյուրընկալել էր University of Cambridge -ի դասախոս, լեզվաբան Katherine Hodgson ֊ին, ով իրականացնում է հայերենի անհետացող բարբառների պահպանության ծրագիր / այս դեպքում ագուլիսի բարբառ կամ զոկերեն/։
- Օրը լի էր արևներով, խաղաղ ժպիտներով, խոսուն աչուկներով և բարի , շա՜տ բարի հայացքներով Այսօր թիվ 17 գրադարանի տաղանդավոր ընթերցողները ներկայացրին հեքիաթը, ովքեր պարգևատրվեցին շնորհակալագրերով և մանկագիր Հայկուշ Օհանյանի հեղինակած գրքերով։ Գրադարանի հյուրերն էին թիվ 132 մսուր֊մանկապարտեզի ավագ խմբի սաները , ովքեր ևս ստացան նվերներ, փոքրիկները գնացին ժպիտներով , ուրախ տրամադրությամբ և կրկին հանդիպելու ակնկալիքով...
- Թիվ 128 մանկապարտեզի հետ համագործակցության շրջանակներում այսօր թիվ 17 գրադարանը հյուրընկալել էր երաժշտագետներ Ալվարդ Մանդակունյանին և Անահիտ Կարճիկյանին, ովքեր գրադարանին և մանկապարտեզին նվիրեցին իրենց ստեղծագործությունների ժողովածուները, որոնք սերմանում են սեր, ջերմություն , քնքշություն և բարություն աշխարհի նկատմամբ։ Իրենց գործի նվիրյալներ, ովքեր մանուկներին պարգևեցին անսահման սեր և ծով երջանկություն
- Շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոնը
- Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ: Շախմատը մարդու մոտ զարգացնում է ոգու առկայություն, մտահավաքություն, աննկուն կամք և այն ամենը, ինչը չի կարող տալ ոչ մի այլ մարզաձև։
- Սահմանադրությունը մեր պետության և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքն է ։
- Այսօր թիվ 17 գրադարան այցելեցին 128 մանկապարտեզի սաները: Գրադարանում տիրում էր մանուկների ծափ ու ծիծաղ, ջերմություն, դրական լիցքեր, բազում ժպիտներ... Ներկայացվեց ուսուցանող մուլտֆիլմ ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ, և մեր իսկ հերոս ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԻ կողմից հանելուկներ առաջադրվեցին մեր փոքրիկ ժպիտներին:
- Հունիսի -1ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Oրը, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝լի վառ ու գունավոր պահերով:
- Վ.Վարդևանյանի անվան թիվ 173 դպրոցի տաղանդավոր աշակերտները ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:
- 9_Մայիսի ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ Եռատոն Հիշում և հպարտանում ենք:Հավերժ փառք մարտիկներին Շնորհակալ ենք պայքարի և հաղթանակի օրվա համար Խոնարհվում ենք Ձեր առջև:
- Մաքուր պահենք մեր քաղաքը
- Թիվ 17 գրադարանի հյուրն էր բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Նարինե Ավագյանը: Գրական ցերեկույթին մասնակցում էին թիվ 152 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքով ներկայացրեցին Նարինե Ավագյանի ստեղծագործությունները:Անկեղծ զրույց անցկացվեց գրողի և աշակերտների միջև: Հարցերն ու պատասխանները ուսուցողական էին: Աշակերտները իրենց ուսուցիչների հետ բարձր գնահատեցին ժամանակակից արդի շրջանի գրողի ստեղծագործությունները:Նարինե Ավագյանը դպրոցի գրադարանին և թիվ 17գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերը: Շնորհակալություն ենք հայտնում Նարինե Ավագյանին և բարեմաղթում, որ բարեբեր լինի նրա գալիքը:
Համագործակցությունների շրջանակը
- Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
- Ստ.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
- Պատանի ստեղծագործողների պալատ
- Համահայկական գրողների միություն
- Վ.Վարդևանյանի անվան հ.173 հիմն. դպրոց
- Մ. Գորգիսյանի անվան հ. 158 հիմն. դպրոց
- Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմն. դպրոց
- Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմն . դպրոց
- Երևանի հ. 50 հիմն. դպրոց
- Երևանի հ. 31 հիմն. դպրոց
- Երևանի հ. 146 մսուր-մանկապարտեզ
- Երևանի հ. 128 մսուր-մանկապարտեզ
- Երևանի հ. 127 մսուր-մանկապարտեզ
- Գորիսի մանկական գրադարան
- Գորիսի նկարիչների միություն
- Հայ արվեստի տուն