Տեսանյութեր

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ🙏
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:🕊
Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս🕊🙏
Երևանի թիվ 17 գրադարանը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը ։
Ուզում եմ հավատով լցվենք ու վստահ լինենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից… Թող գալիք տարին դարձնենք մերը ու հնարավորություն ունենանք ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ։ Լցվենք հույսով ու մեր շրջապատը դարձնենք ավելի պայծառ ու գունեղ…
Թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլորիս ընտանիքներին…
Թող խաղաղությամբ բացվեն բոլոր առավոտները Հայոց աշխարհում…
Այսօր մարտի 25-ն է, ինչը նշանակում է, որ Հայաստանում, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, սկսվել են ֆրանկոֆոնիայի օրերը…

Ապրիլի 2-ը՝Մանկական Գրականության Միջազգային Օրն Է…Մանկական գրականությունը՝գրական ժանրերի իմաստուն մայրն է,որը ձևավորում է մանկան փխրուն հոգին,ծանոթացնում բնության, կենդանական աշխարհի առեղծվածային երևույթներին, կայուն հետաքրքրություն առաջացնում շրջապատող աշխարհի նկատմամբ, զարգացնումունակություններն ու երևակայական աշխարհը:

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
                                                   Հավհաննես Շիրազ

Մարտի 21– Պոեզիայի Համաշխարհային օրն է…
Պոեզիան մարդու մեջ արթնացնում է գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողություն, մարդասիրական վեհ գաղափարներ, կենսասիրություն, հայրենասիրություն, որոնցով դարեր ի վեր առաջնորդվում են սերունդները:
Ես ասելիք շատ ունեմ,քանի որ ոչ միայն ինքս եմ ազատ մարդ,
այլև իմ գրականությունն է միշտ եղել ազատ:
                                                                                   Կարեն Սիմոնյան

Շ.Կուրղինյանի թիվ 17 գրադարանի <<Մշակութային ուրբաթի>>աննախադեպ հրամայականն էր՝Ազգիս գլխին կուտակված պարտադրված հերթական պատերազմը,թուրք արյունռուշտ խուժանի կողմից:
Մենք աղոթում ու հպարտանում ենք մեր ժողովրդի հզոր ու անկոտրում կամքով ու ոգու զորությամբ:
Հավերժ փառք մեր ժողովրդին:
Կարդալով եվրոպական թերթերը ՝ ես ծանոթացա հայ ժողովրդի ողբերգությանը: Ես այնպես էի ցնցվել,որ որոշեցի այդ ամենը ներկայացնել պատմական վեպով:
Ֆրանց Վերֆել

Ալեքսանդր Դյումա՝ ֆրանսիացի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Սակայն ուշագրավ է, որ Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը: Ի սրտե շնորհավորում ենք մեր հայ և աշխարհի բոլոր երեխաներին՝ մաղթելով նրանց ուրախ ու անհոգ մանկություն:

Խնկո Ապեր՝ Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան – հայ մանկագիր, վաստակավոր մանկական գրող, վաստակավոր ուսուցիչ (1932), գրողների միության անդամ 1934 թվականից:Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Բոլորի կողմից սիրված առակագիր Աթաբեկ Խնկոյանի << Մկների ժողովը >> մեր ընթերցողներին է ներկայացնում Գասպարյան Նելլին

Վարդան Այգեկցի միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան30 առակ։ Նրա առավել հայտնի առակներից է «Եզն և ձին», որը կներկայացնի թիվ 17 գրադարանի ընթերցող Մանե Վիրաբյանը։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարանը ,,Մնա տանը,, ծրագրի շրջանակներում առաջարկում է իր հետևորդներին և ընթերցողներին կարդալ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը, որը կգրավի իր չափազանց հետաքրքիր սյուժեով և կստիպի սկիզբ դնել արկածային գրականության ընթերցմանը։

Մայիսի 9-ը հայ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման , խաղաղ ապրելու, հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է:Օրը եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմի 75- ամյակ,Շուշիի ազատագրման, և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր
Շնորհավոր Հաղթանակած Մայիսի 9-ը…

Շնորհավոր Տոնդ՝ Գրադարանավար․․․ Հոգու խավարը լուսավորող ամենա հզոր զենքը՝ Գիրքն է, իսկ գրքերի շտեմարանը՝ Գրադարանը․․․ 2004թ․ Հայաստանի Գրադարանային Ասոցիացիայի առաջարկով, ՀՀ Մշակույթի Նախարարության ու կառավարության նախաձեռնությամբ, բազմաթիվ մասնագիտական տոների շրջանակը համալրվեց՝ Հոկտեմբերի 7-ով, որպես Գրադարանավարի օր, որի նպատակն էր համացանցային այս դարաշրջանում, նորից ու կրկին մարդկանց հայացքն ուղղել դեպի գիրքն ու գրադարանը, ուշադրությունը սևեռել ընթերցանության նշանակությանը։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ Շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ամրակուռ առողջություն, ուժ, կորով և ստեղծագործական անսպառ միտք։

Հեքիաթը, որպես մշտնջենական անհրաժեշտություն
Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանում Մշակութային ուրբաթ -ի շրջանակում ներկայացրեցինք հեքիաթագիր Մերի Սահակյանի  Հեքիաթների տնակում,,եվ Հեքիաթների ծիածան,, գրքերը, որը նվիրվել է գրադարանին հեղինակի կողմից։

Օգոստոսի 13-ը «Ձախլիկների միջազգային օր»-ն է։ Շ․ Կուրղինյանի թիվ 17 գրադարանը, մշակութային ուրբաթի շրջանակներում ներկայացնում է հետաքրքիր փաստեր, նվիրված ձախլիկներին։ Ձախլիկ լինելը հիվանդություն չէ, այլ հպարտանալու առիթ. նրանք խելացի, կենսուրախ, տաղանդավոր մարդիկ են, որոնք աշխարհում շատ բան են փոխել և դեռ կփոխեն: Շնորհավորում ենք մեր սիրելի ձախլիկներին, տոնի կապակցությամբ։
Հայ մեծ գրող, Գրիգոր Զոհրապը այն գրողներից է,ում կյանքն ու գրական գործունեությունը անցել է Կ.Պոլսում : Նա իր միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստասել է ինժեներական և իրավագիտության ուղղությամբ,զբաղվել փիլիսոփայությամբ, միաժամանակ դասավանդել Իրավագիտություն Պոլսի համալսարանում, հրատարակել երեք աշխատություն Իրավունքի և Իրավագիտության մասին՝ ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով: Գրական ասպարեզ էմտել բանաստեղծություններով, սակայն, նա Գրականության մեջ մնացել է ,որպես Նորավեպի հիմնադիր: Նա հմուտ հռետոր,խելացի իրավաբան էր, որը դրսևորվում էր թուքական պառլամենտում, որտեղ 1908 թվականից պատգամավոր էր: Նա զբաղված էր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, բարձրացնում էր Ադանայի կոտորածի հարցերը, աշխատում էր փրկել հայ ժողովրդին հայկական ցեղասպանությունից,սակայն նա 1915 թ ին բազմաթիվ հայ մտավորականության հետ դարձավ թուրքական արյունռուշտ յաթաղանի զոհը:
Մարտի 21- Պոեզիայի Համաշխարհային օրն է… Պոեզիան մարդու մեջ արթնացնում է գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողություն, մարդասիրական վեհ գաղափարներ, կենսասիրություն, հայրենասիրություն, որոնցով դարեր ի վեր առաջնորդվում են սերունդները:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման , խաղաղ ապրելու, հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Օրը եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմի 75- ամյակ,Շուշիի ազատագրման, և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր Շնորհավոր Հաղթանակած Մայիսի 9-ը…