Միջոցառումներ

Համագործակցության շրջանակներում Երևանի թիվ 17 գրադարանն սկսեց մի նախագիծ, որի նպատակն է ամուր պահել ընթերցող֊գրադարան֊դպրոց կապը։

Նախագծի շրջանակներում թիվ 17 գրադարանի նախաձեռնությամբ Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի 6֊րդ(գ) դասարանի սովորողներն իրենց ուսուցիչ և միջոցառման կազմակերպիչ Рима Ерицян -ի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան / Yeghishe Charents House-Museum ֊ում, ուր ներկայացրին Չարենցի հոգու լույսը` յուրաքանչյուր պահն ապրելով և ապրեցնելով։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի տնօրենին և հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռիմա Երիցյանին` նման միջոցառում կազմակերպելու և գրադարանի հետ սերտ համագործակցելու համար։
#Շարունակելի
Համագործակցության շրջանակներում Երևանի թիվ 17 գրադարանն սկսեց մի նախագիծ, որի նպատակն է ամուր պահել ընթերցող֊գրադարան֊դպրոց կապը։Նախագծի շրջանակներում թիվ 17 գրադարանի նախաձեռնությամբ Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի 6֊րդ(գ) դասարանի սովորողներն իրենց ուսուցիչ և միջոցառման կազմակերպիչ Рима Ерицян -ի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան / Yeghishe Charents House-Museum ֊ում, ուր ներկայացրին Չարենցի հոգու լույսը` յուրաքանչյուր պահն ապրելով և ապրեցնելով։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի տնօրենին և հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռիմա Երիցյանին` նման միջոցառում կազմակերպելու և գրադարանի հետ սերտ համագործակցելու համար։
#Շարունակելի

ԹԻՎ 17 ԳՐԱԴԱՐԱՆԻ հյուրն էր բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Նարինե Ավագյանը: Գրական ցերեկույթին մասնակցում էին թիվ 152 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքով ներկայացրեցին Նարինե Ավագյանի ստեղծագործությունները: Անկեղծ զրույց անցկացվեց գրողի և աշակերտների միջև: Հարցերն ու պատասխանները ուսուցողական էին: Աշակերտները իրենց ուսուցիչների հետ բարձր գնահատեցին ժամանակակից արդի շրջանի գրողի ստեղծագործությունները: Նարինե Ավագյանը դպրոցի գրադարանին և թիվ 17գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերը: Շնորհակալություն ենք հայտնում Նարինե Ավագյանին և բարեմաղթում, որ բարեբեր լինի նրա գալիքը:

9-Մայիսի ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ Եռատոն Հիշում և հպարտանում ենք:Հավերժ փառք մարտիկներին Շնորհակալ ենք պայքարի և հաղթանակի օրվա համար
Խոնարհվում ենք Ձեր առջև:

Թիվ 17 գրադարանի հյուրն էր բանաստեղծուհի, արձակագիր, մանկագիր Նարինե Ավագյանը: Գրական ցերեկույթին մասնակցում էին թիվ 152 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնք ասմունքով ներկայացրեցին Նարինե Ավագյանի ստեղծագործությունները: Անկեղծ զրույց անցկացվեց գրողի և աշակերտների միջև: Հարցերն ու պատասխանները ուսուցողական էին: Աշակերտները իրենց ուսուցիչների հետ բարձր գնահատեցին ժամանակակից արդի շրջանի գրողի ստեղծագործությունները:Նարինե Ավագյանը դպրոցի գրադարանին և թիվ 17գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերը: Շնորհակալություն ենք հայտնում Նարինե Ավագյանին և բարեմաղթում, որ բարեբեր լինի նրա գալիքը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի սիմպոզիումի մրցանակակիր արձակագիր, բանաստեղծուհի Գոհար Ասելեսյանը: այցելել է Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան: Սիրով ունկնդրեցինք նրա ընթերցմամբ խոհափիլոսոփայական և հայրենասիրական ստեղծագործությունները:Շուտով կտպագրվի նրա երկհատորյա գրքերը, որը տեղ կգտնի ժամանակակից գրողների շարքում:

 

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան կազմակերպել է  «Աղվերան-2022 » 

միջազգային սիմպոզիում, նվիրված գրողների միջազգային օրվան,որին մասնակցում էին շուրջ 40 գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ տարբեր երկրներից: Մրցանակի է արժանացել նաև Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի աշխատակցուհի, մանկագիր Հայկուշ Օհանյանը, որը ներկայացրել է վերջերս լույս տեսած իր 11-րդ գիրքը, ձոնված թիվ 17 գրադարանին: Գրադարանի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է նրան բարեմաղթելով ստեղծագործական բեղմնավոր աշխատանք:

Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանը մեկնարկում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:
Այսօր մարտի 25-ն է, ինչը նշանակում է, որ Հայաստանում, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, սկսվել են ֆրանկոֆոնիայի օրերը…

Մարտի 3-ը՝ Գրողների միջազգային օրն է
Այսօր օրը տոնական էր Շ. Կուրղինյանի անվան գրադարանում: Օրվա խորհրդով գրադարանում հյուրընկալվել էր, գրադարանի վաղեմի բարեկամ,a մանկավարժ,բանաստեղծուհի Մարիամ Թարվերդյանը,որի հրաշալի ու խորիմաստ ,սրտաբուխ ստեղծագործությունները,վաղուց դարձել են ընթերցողների սեփականությունը:Սիրված բանաստեղծուհին գրադարանին նվիրեց իր  «Հոգուս գույները »   և  « Ինքս ինձ հետ »    բանաստեղծությունների ժողովածուները,իսկ գրադարանի աշխատակցուհի՝գրող, մանկագիր Հայկուշ Օհանյանը նվիրեց իր նոր հրատարակված հեղինակային գիրքը:Ուստի ցանկանում ենք շնորհավորել մեր բոլոր ժամանակակից գրողներին օրվա կապակցությամբ, ցանկանալ բազմաբեղուն ստեղծագործական ուղղի

Մարտի 21-ը  « Պոեզիայի համաշխարհային օր »
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:

Համո Սահյան

Շ.Կուրղինյանի անվան թիվ 17-գրադարանում կայացավ միջոցառում  « Պոեզիան սեր է »   խորագրով։ Օրվա խորհրդով գրադարանում հյուրընկալվել էին բանաստեղծուհիներ Կարինե Ամիրյանը և Անահիտ Տիգրանյանը։ Բանաստեղծուհիները ասմունքեցին իրենց իսկ ստեղծագործություններից և գրադարանին նվիրեցին բանաստեղծությունների ժողովածուներ։ 17 գրադարանի աշխատակցուհի՝ բանաստեղծուհի, մանկագիր Հայկուշ Օհանյանը մեր հյուրերին նվիրեց իր նոր հրատարակված հեղինակային գրքերից։ Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի բանաստեղծուհիներ Հայկուշ Օհանյանին, Անահիտ Տիգրանյանին, Կարինե Ամիրյանին, որ իրենց ստեղծագործական զգացմունքայնությամբ և պոեզիայի սիրով լցրեցին թիվ 17 գրադարանի մթնոլորտը:

Փետրվարի 21-ը  «Լեզվի միջազգային օրն է»

Դարերից ես եկել   ինչպես մենք,

Քայլել ես մեզ հետ անվեհեր,
Մեր բախտի խռիվ Ճամփեքին
Մեզ հետ ընկել ես, ելել վեր:
Թշնամիդ՝ որքան չար ու նենգ,
Կանգնել ես համառ քո կանչով,
Դու և հավատ ես, և հայրենիք,
Կենաց ծառն ես, մեր իմաստնության:
Գնա դեպի դարերը համառ,
Վառ պահիր ոգին Հայոց տան,
Մայրենի լեզու ոսկետառ,
Դու Փարոս մեր ազգի էության:

 Ռ. Ասատրյան

Օրը տոնական էր Շ.Կուրղինյանի անվան  Թիվ 17-գրադարանում: Օրվա խորհրդով հյուրընկալվել էին, ժամանակակից գրողներ և Թիվ 31 դպրոցի 2-դասարանի աշակերտները,իրենց դասղեկի և ծնողների հետ: Նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրադարանին, լսեցին Մայրենի լեզվի պահպանման, հայեցի դաստիարակության մասին ասույթներ ու խորհուրդներ,պատմություններ: Լեզվի միջազգային օրը՝դպրոց- գրադարան համագործակցության առաջարկով, նվիրվել էր սիրված մանկագիր Սուրեն Մուրադյանին:Երեխաների շուրթերից հնչեցին Սուրեն Մուրադյանի ստեղծագործությունների մի ամբողջ կոմպոզիցիա,որտեղ զգացվում էր Մանկավարժի կոչմանն արժանի ուսուցչի քրտնաջան աշխատանքը: Մանկագիր Հայկուշ Օհանյանը, բանաստեղծուհի՝Մարիգլենը , մանկագիր- երգահան՝ Հասմիկ Ասատրյանը՝ շնորհավորեցին երեխաներին և նվիրեցին իրենց գրքերից: Օրվա խորհրդով, Գրադարանի տնօրենը ի երախտագիտություն, «Շնորհակալագրեր» հանձնեց գրադարանի բարեկամ՝գրողներին և դպրոցի ուսուցչուհի՝ Ամալյա Գրիգորյանին:  Օրը հագեցած էր ու տպավորություններով լի:

Թիվ 128 մանկապարտեզի սաները այցելեցին Շ․ Կուրղինյանի անվան 17 գրադարան մասնակցելու  «Հեքիաթն է կանչում » միջոցառմանը։ Երեխաները խանդավառությամբ և համակ ուշադրությամբ լսեցին գրադարանավարի կողմից ներկայացված մի ուշագրավ պատմություն  «Լավաշի »   մասին։ Այնուհետև դիտեցին Աշոտ Սահրատյանի  «Նաղաշը և լավաշը » ստեղծագործության հիման վրա ստեղծված  «Կախարդական լավաշ »մուլտֆիլմը։ Անցկացվեց զրույց երեխաների հետ, որից հետո նրանք ծանոթացան գրքերի զարմանահրաշ աշխարհին և գրադարանից հեռացան կրկին այցելելու բուռն ցանկությամբ։ 

Ամենայն Հայոց Բանաստեղծի   153-ամյակը

Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն , գանձ ու գահ,
Մահը մերն է,մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ ,լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, ով իր գործով,
Կապրի անվերջ,անդադար:

Հովհ. Թումանյան.

Արդեն ավանդույթ դարձածՙՙԳրքի նվիրատվության օրը՚՚նշվում է Փետրվարի 19-ին՝ Հայ Մեծ բանաստեղծի ծննդյան օրը, որը էլ ավելի է արժևորում գրքի ու ընթերցանության, գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը:Օրվա խորհրդով գրադարան էին այցելել Թիվ 31 դպրոցի Առաջին դասարանցիները, Բանաստեղծուհի Մարինա Հակոբյանը,երգահան- մանկագիր՝Հասմիկ Ասատրյանը,որը մի յուրօրինակ անակնկալ էր հետաքրքրասեր փոքրիկների համար: Երեխաները ծանոթացան գրադարանին,նրա պատմությանը, շրջեցին գրադարանի բաժիններում, ո զարմացան գրքերի քանակից, լսեցին մեծ բանաստեղծի մասին հետաքրքիր պատմություններ, խաղերի միջոցով ակտիվորեն մասնակցեցին Թումանյանի հեքիաթների հայտնաբերմանը,դիտեցին Թումանյանի ՙՙԱնբան Հուռին ՚՚հեքիաթի մուլտիպլիկացիոն տարբերակը:Հանդիպումը անցավ ջերմ ու անմիջական:Գրադարանի և Գրողների կողմից դպրոցին նվիրեցին բազմաթիվ գրքեր, որ լիարժեք դարձրեց օրվա խորհուրդը:

Քարակերտ Հուշարձանների Վարպետը


Բանակի Կազմավորման 30-ամյակի կապակցությամբ
Թիվ 17 գրադարան այցելեց գրադարանի վաղեմի բարեկամ, Արցախյան պատերազմների ակունքներում կանգնած քանդակագործ Ռոբերտ Սարգսյանը,որի բազմաթիվ քարահյուս կոթողները վեր են խոյացելԱրցախում և Հայաստանում, ի երախտագիտություն այն քաջ մահապարտների ու հերոս տղաների, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի: 44-օրյա պատերազմից հետո,նա առաջին անգամ այցելեց գրադարան,իր հետ բերելով՝ «Վիրավոր արծվի  քանդակը »      

Այսօր Հայ մեծ գրող ,Արձակագիր, Մանկագիր՝ Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 84-ամյակն է…

Շ. Կուրղինյանի անվան Թիվ 17-գրադարանի կոլեկտիվը,իր և բազմաթիվ ընթերցողների կողմից ՝ Շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում քաջ առողջություն,երկար տարիների կյանք,անսպառ ուժ ու բազմաթիվ գրքերի ծնունդ:

Հայոց հողի մորմոքը 1988թ-ի Դեկտեմբերի 7-ի ահասարսուռ երկրաշարժը ցնցեց ողջ աշխարհը: Հայաստանի մի փոքրիկ հատվածը՝Գումրի ու Սպիտակ քաղաքները հողին հավասարվեցին,բազմաթիվ մարդկային կորուստներով,որը դեռևս 33 տարի անց չեն ամոքվել թե՛ հոգեպես,թե՛ ֆիզիկապես:

Շնորհավոր ծնունդդ Մեծ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ՝  Մոնթե Մելքոնյան..

Ու՞մ հզոր ոգին չի մեռնում,Այն դառնում է կոչ՝ Դառնում՝արդարության պահանջ:

 

Շ.Կուրղինյանի անվան Թիվ 17 գրադարանի կոլեկտիվը , շնորհակալություն է հայտնում Ամերիկահայ՝ Բոստոնաբնակ բանաստեղծ՝Ավիկ Դերենցին/Դեյրմենջյան/ իր հեղինակայինգրքերը,որպես ժառանգություն նվիրաբերելու համար:Նրա ժողովածուներում արտահայտված է նրա անհուն սերն ու կարոտը , խոհականությունն ու վառ հայրենասիրությունը,պարզ ու շիտակ խրատները,որը նրա հոգու սրտաբուխ թրթիռներով հասնում է մեզ, կամրջելով երկու եզրերը մայր հայրենիքում,դառնալով մնայուն արժեքներ:

Շնորհավոր Տոնդ Սիրելի Գրադարանավար 

Գրադարանավարի տոնի առթիվ  Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան էին այցելել Անգլիայի Քեմբրիջի համալսարանի դասախոս Քեթրին Հանդսոնը, Անգլիայից վերադարձած մեր հայրենակից բանաստեղծուհի, արձակագիր Մարինա Հակոբյանը, ֆրանսերենից հայերեն կատարած մի շարք գրքերի թարգմանչուհի Գոհար Աբգարյանը, բանաստեղծուհի Աննա Կոստանյանը։ Նրանք գրադարանի տոնի առթիվ նվիրեցին իրենց հեղինակային գրքերն ու աշխատությունները։ Ջերմ մթնոլորտում բազմաբովանդակ քննարկումների շուրջ հնչեցին հայ դասական գրողների ստեղծագործություններ։ Շնորհակալություն մեր հյուրերին իրենց ստեղծագործական պատմությունները յուրովի ներկայացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու համար:

Շնորհակալություն Երևանի Քաղաքապետ՝պարոն Հայկ Մարությանին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությանը, ՝ «Գրադարանավարի օր »  մասնագիտական տոնի առթիվ՝Ոսկե Մեդալով պարգևատրելու կապակցությամբ,որն էլ, էլ ավելի է պարտավորեցնում ..

Շուշանիկ Կուրղինյանի թիվ 17 գրադարան էր այցելել Անգլիայի Քեմբրիջի համալսարանի դասախոս Կատրին Հադսոնը որը ուսումնասիրում է անհետացման վտանգի տակ գտնվող բարբառները։Նրան ջերմորեն հյուրընկալեցին գրադարանի աշխատակիցները եվ ներկայացրեցին Նախիջեվանի շրջանների բարբառագիտական աշխատություններ, գրքեր։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Քեթրին Հադսոնը հույս հայտնեց կրկին հանդիպելու ակնկալիքով։

Զինվորների պես կանգուն են ժայռերը


Շ. Կուրղինյանի թիվ 17 գրադարանը, ՙՙմշակութային ուրբաթ,,-ի շրջանակում խորագիրը նվիրեց հայ զինվորին։ Գրադարանի ընթերցողները համակ ուշադրությամբ ունկնդրեցին գրադարանավարուհիների ներկայացրած Արցախի մասին ամենահին հիշատակումները, որպես խաչապաշտության կենտրոն, ապացույցը Տիգրանակերտ քաղաքի որոնումների ժամանակ սալահատակ, կարծրատիպ դասավորված քարերը, յուրաքանչյուր առաջին, երկրորդ քարերի միջեվ հաջորդաբար պատկերված է քանդակված խաչը։ Գետնի տակից վեր հառնող սպիտակ քաղաքը պահպանվել էր հինգ շարք սալահատակ սպիտակ քարերով, սաղարթախիտ ծառերով շրջապատված ձորակը ավերի ու ավարի են ենթարկվել։ Սյունիք աշխարհ Արցախ, որպես հայի բնօրրան, որքան էլ հերքեն, միեվնույն է անմահ հսկայական փորագրված քարերը կխոսեն հայերեն։ Մշակութային հսկայական ժառանգությունը պահպանվել է Արցախում։ Գոյապայքար նոր սերնդի խիզախությամբ, մեր ընկած հերոսների, նրանց ընդհատված կյանքի համար թուրքական բարբարոսը պատասխան պետք է տա հազարավոր հայի երկաթյա բռունցքին։ Երկրապահների ոգու եռանդը անսպառ է մեկ օր շուտ միանալու առաջնագծում մարտնչող զինվորներին։ Փառք ու պատիվ մեր հայոց բանակին հերոսական քայլեր ցուցաբերելու համար։

Բարեկամական կամուրջ

Շ. Կուրղինյանի թիվ 17 գրադարանը, ՙՙՄշակութային ուրբաթի՚՚ շրջանակում հյուրընկալել էր,Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Հայկական համայնքի նախագահ,Դիժոնի գրողների միության անդամ, ՙՙՄաշտոցյանտառեր՚՚ կիրակնօրյա դպրոցի հիմնադիր, բազմաթիվ հասարակական, քաղաքական կազմակերպությունների անդամ, թարգմանիչ, մեծ հայրենասեր Լիլի Շակրինը:Նրան ընկերակցել էին բանաստեղծներ՝Մարիամ Թարվերդյանը, Վան Եղեգը և Շուշան Հայրապետյանը,ով գրադարանին նվիրեց՝ՙՙԿյանք ՝անիվների վրաՙ ՙպատմվածքների ժողովածուն:Հանդիպմանը մասնակցում էին ընթերցողներ,որոնք մեծ հետաքրքրությամբ ու հպարտությամբ էին ունկնդրում ,փոքրամարմին այդ աղջնակին, ով հասցրել էր ազգանվեր գործունեություն ծավալել հայրենիքից դուրս Հայկական համայնքի կայացմանն ու արարմանը: Ընթերցողների ու գրադարանավարների միջոցով հնչեցին նրա արձակ ու չափածո ստեղծագործությունները: Հանդիպումը վերածվեց ջերմ ու ընկերական բանավեճի, որտեղ ծնվեցին նոր գաղափարներ ու ծրագրեր ,էլ ավելի ամրապնդելու գրադարանի ուՀայկական համայնքի բարեկամական կամուրջը:

Հունիսի 1-ը՝ՙԵրեխաների պաշտպանության օրն է:

Սիրով շնորհավորում ենք մեր և ողջ աշխարհի մանուկներին,թող մանկության մոլորակի հեքիաթը, լինի պայծառ ու լուսավոր, խինդ ու բերկրանքով լի, անհոգ
առողջ ու երջանիկ, նրանց մանկական աչքերում թող միշտ ժպտա արևն ու կապույտ երկինքը: Չէ որ, նրանք են մեր հուսալի ապագան, մեր անհանգիստ մոլորակի վաղվա օրը:

1915թ Ապրիլ 24…

Ամեն տարի Ապրիլի 24-ին ողջ աշխարհասփյուռ հայության մտքերի ու սրտերի հետ խոսում են անմահները ,որոնք զոհ գնացին թուրքական արյունռուշտ յաթաղանին ու պահանջում արդարության վերականգնում,որպեսզի մեկ ընդմիշտ աաշխարհի որևէ անկյունում չկրկնվի ցեղասպանությունը: Սակայն,այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհի քար անտարբերության աչքի առաջ կրկնվեց նոր ցեղասպանություն,քանի որ անպատժելությունը ծնում է նոր հանցագործություններ:

Հանդիպման վայրը գրադարան

Գրադարանում օրը սկսվեց հաճելի հյուրերի այցելությամբ: Հյուրընկալվել էր գրադարանի վաղեմի բարեկամ՝ Ապրիլյան պատերազմի հերոսի այրի՝ՌաիսաՊողոսովան,ով եկել էր ՙՙՀայրենյաց Նվիրայալները՚՚ հերոսապատում շարքի 2-րդ գրքի նվիրատվության համար,որը նվիրված է Արցախյան գոյամարտի մասնակից,Ապրիլյան պատերազի հերոս՝Նիկոլայ Օսեպյանին, իր ամուսնուն;Նրան ընկերակցել էին Ժամանակակից բանաստեղծուհի, թարգմանչուհի Ալլա Հայրապետյանը և Գուսանական երգերի հեղինակ- կատարող Արփիկ Կարապետյանը:Հանդիպումը անցավ շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, մեզ համար նոր հեղինակների բացահայտմամբ,որը հաճելի էր և տպավորիչ:

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է…

Թատրոնը արվեստների մի զարմանահրաշ համալիր է, որտեղ ներդաշնակվում են գրականությունը, երաժշտությունը, պարարվեստը, կերպարվեստը, արվեստի մյուս տեսակները:Մարտի 27-ին աշխարհի բազմաթիվ երկրներում ամեն տարի նշվում է թատրոնի համշխարհային օրը, որը հռչակվել է 1961 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի կողմից: Նպատակը ազգերի միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման, աշխարհի բոլոր թատերական գործիչների համագործակցությանը նպաստելն է:

Արագածի Լեռնուհին

Եվ այդ ինչպե՜ս
Խառնիճաղանջ գազանները,ողջ աշխարհի աչքի առաջ,
Ոհմակ կազմած, վնգվնգում են,ժանիքները կրճտացնում.
Տրինգ տալիս հողիդ վրա,օձի նման գալարվում են,սող են տալիս:
Կոտրատվում են սատանայի խարանի պես ու պղծում են պատմությունդ,ուխտատեղդ…

Զինաիդա Սեդրակյան


05.03.2021թ Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանում հյուրընկալվեց Ժամանակակից բանաստեղծուհի , գրադարանի վաղեմի բարեկամ ՝ Զինաիդա Սեդրակյանը:Նրա այցի հիմնական նպատակն էր, նվիրաբերել գրադարանին իր նոր հրատարակած գրքերը, որի համար մերերախտագիտությունն ու շնորհակալությունը տաղանդավորգրողին:Նրա հետ հանդիպումը անցավ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում:Լսեցինք նրա կյանքի պատմության հետաքրքիր պատառիկներ, կարդացինք նրա ստեղծագործություններից:

Մարտի 3-ը Գրողների Միջազգային օրն է …

Արժեք ստեղծելու համար մարդ պետք է ստեղծագործական երկունք ապրի…
Սիրելի գրողներ Շնորհավորում ենք Ձեզ ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր վերելքներ ու բազում ծնունդներ՝ նոր ու հետաքրքիր գրքերի:

Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ…

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Հովհանես. Թումանյան

Այսօր՝ փետրվարի 19-ին, «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Թումանյանն իրեն հաջորդող սերունդներին ահռելի ժառանգություն է թողել և պատահական չէ, որ մեզ՝ հայերիս համար բանաստեղծի ծննդյան օրը նաև միմյանց գիրք նվիրելու օրն է։

Հանդիպումը Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանում էր։ Նախաձեռնությունը մեր շատ սիրելի Հայկուշ Օհանյանինն էր։ Այն ջերմ ու գեղեցիկ հանդիպումներից մեկն էր, որ կպահեմ իմ հուշադարանում։ Ստեղծագործություններիս մասին խոսեց Հանահայկական ԳՄ նախագահ, գրականագետ, իմ ,Վաղը կգա…, և Թռիչք, գրքերի խմբագիր Աբգար Ափինյանը, գեղեցիկ կերպով ներկայացրեց դերասան-ասմունքող Բորիս Առաքելյանը։ Երեխաներն ուղղակի հրաշք էին։ Ոչ միայն ուշադիր լսում էին, այլև զանազան հարցեր էին ուղղում։ Շնորհակալություն գրադարանի տնօրեն տիկին Սոֆյա Խաչատրյանին ինձ պատվոգրի արժանացնելու և անչափ ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն մեր տիկին Հայկուշին այդքան աշխատանք տանելու և հանդիպումն ըստ պատշաճի կազմակերպելու համար, շնորհակալություն գրադարանի կոլեկտիվին՝ հանձին տնօրեն Սոֆյա Խաչատրյանի։

Շնորհավոր տոնդ Հայաստան․․․

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որով ՀԽՍՀ-ն կազմալուծվում էր և ձևավորվում էր նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։

Սեպտեմբերի 1-ից գրադարանը իր հյուրընկալ դռներն է բացել իր սիրելի ընթրցողների առջև: 

Սիրով սպասում ենք ձեզ ,հորդորելով այցելել գրադարան դիմակով և պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի միասին հաղթահարենք անտեսանելի հրեշին և անցնենք բնականոն աշխատանքի:

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ . 

Վիկտոր Համբարձումյանի կտակը.
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» (29.08.1994):

Փետրվարի 19-ի Գիրքի նվիրատվության օրը սկսվեց ժամանակակից գրող՝ Մարիգլեննի  «Ուշացած երազներ » գրքի նվիրատվությամբ,որին հաջոդեց փոխադարձ նվիրատվությունը ընթերցողների հետ:Հաճելի անակնկալ էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար՝ Ռազմիկ Մկրտչյանի կողմից նվիրած Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»  գիրքը: 17- գրադարանի կոլեկտիվը իր երախտագիությունն է հայտնում ,բոլոր նրանց, ովքեր սիրով գրքեր նվիրեցին և նվիրելու են գրադարանին:Այս ամենը շարունակական է և սիրով սպասում ենք ձեզ:

 
Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

07.02.2020թ 17-գրադարամում հերթական Մշակութային ուրբաթ էր:

Միջոցառումը նվիրված էրժամանակակից բանաստեղծուհի, արձակագիր Անահիտ Տիգրանյանի՝ՙՙՀարյուր տարվա ճանապարհ ՚. իրապատում գրքի քննարկմանը, որին մասնակցում էր ինքը ՝հեղիակը,իր գրչակից ընկերների՝Մարիամ Թարվերդյանի, Կարինե Ամիրյանի, Հայկուշ Օհանյանի հետ:Գիրքը կարճ ժամանակում առաջացրել էր ընթերցողների հետաքրքրությունը,որն էլ առիթ դարձավ՝շնորհանդեսի կազմակերպմանը:Ներկայացվեց , գրողի կյանքն ու գրական գործունեությունը,ցուցադրվեց նրան նվիրված տեսահյութ;ներկայացվեց գրքի հիմքում ընկած 1915թ հայոց մեծ Եղեռնից մազապուրծ փրկված հարազատների ճակատագրեր… Ընթերցողները հեղինակից և նրա գրչակից ընկերներից ստացան իրենց հարցերի լիարժեք պատասխանները :Օրը անցավ հետաքրքիր ու բովանդակալից,իսկ ընթերցողները՝ ուրախ ,որ ծանոթացան ևս մի քանի ժամանակակից գրողների հետ:

24.01.2020թ գրադարանում ՙՙՄշակութային ուրբաթի՚՚ հյուրն էր ՝Դրական մտածելակերպի հոգեբան,ՙՙՄտքի ուժը ՚՚ մոտիվացիոն ութ գրքերի հեղինակ, տնտեսագետ -ֆիզիկոս,դասախոս, Էմմա Տանանյանը:Հանդիպմանը մասնակցում էին տարբերտարիքի ընթերցողներ և թիվ 158 դպրոցի բարձր դասարանի աշակերտներ:Հանդիպումը ցանկալի էր, թե մեծերի ,թե աշակերտների համար : Էմմա Տանանյանը շատ մատչելի ու հետաքրքիր ներկայացրեց Մտքի ուժի ներգործությունը մարդու ցանկությունների իրականացման գործում:Դրական մտածելակերպով ,մարդը փոխում է ինքն իրեն,հնարավորություն տալիս կերտելու իր կյանքը իր իսկ ցանկությամբ:Մտքի Ուժի կարգախոսն է՝ ՙՙՓոխիր մտածելակերպդ ՝կփոխվի կյանքդ՚՚:Հանդիպումը վերածվեց անմիջական, երկար ու ակտիվ բանավեճի,բոլորը ինչ որ ձևով ցանկանում էին ստանալ իրենց հարցերի պատասխաը:
Հանդիպումը ավարտվեց, նորից հանդիպելու ակնկալիքով:

15.01.2020թ գրադարանում տեղի ունեցավ ՙՙԱվանդական նոր տարվանՙՙ նվիրված զրույց -քննարկում: Ներկայացվեց նոր տարվա հայկական ավանդական սովորույթները, կատարվեցին մի քանի ծիսական արարողություններ:գրադարանը լի էր ամանորյա տրամադրությամբ:

25.10.2019 թ. տեղի ունեցավ Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում: Ներկա էին թիվ 31 դպրոցի VIII դասարանի աշակերտները, դասղեկ՝ Աբազյանի ուղեկցությամբ:Ներկայացվեց ակնառու վարպետի կյանքն ու գործունեությունը: Ցուցադրվեց ֆիլմերից հատվածներ…Ս.Սարգսյանի կերտած յուրաքանչյուր կերպար անհնար է մոռանալ, իսկ խաղը յուրաքանչյուր կերպար դարձնում է ինքնատիպ: Անցկացվեց խաղ-վիկտորինա, որի արդյունքում տրվեցին պատվոգրեր Ս.Սարգսյան դերասանի խաղացած ֆիլմերը և կերտած կերպարները լավագույնս ճանաչելու համար:

18.10.2019թ,-ին տեղի ունեցավ  «Իմ հին ու նոր Երևանը»  միջոցառումը թիվ 173 դպրոցի աշակերտների և գրադարանի ընթերցողների հետ:Մեկ անգամ ևս թերթելով պատմության էջերը վերհիշեցինք, որ մ.թ.ա. 782թ.-ին Արգիշտի I-ինը հիմնադրեց Էրեբունին:Դարերի ընթացքում օտար կեղեքիչների դեմ պայքարելով Երևանը մնաց կայուն և ամենայն Հայաստանի մայրաքաղաքը:

11.10.2019 թ. ժամը 15:00-ին թիվ 173 դպրոցում թիվ 17 գրադարանի հետ համատեղ անցկացվեց հուշ-ցերեկույթ նվիրված հայ երգի հոգևոր նահապետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:Հուշ-ցերեկույթին հնչեցին հայ մեծանուն վարպետների կոմիտասյան արվեստի գովեստի խոսքերը: Նա ոչ միայն երգահան էր, այլև բանաստեղծ: Երեխաները դահլիճից հեռացան մեծ տպավորություններով, իրենց հետ տանելով մի մասունք Կոմիտասից:

Արդեն ավանդույթ դարձած Գրադարանավարի օրը,կրկին տոնական էր, Թիվ 17 -գրադարանի բակում: Բակը լեցուն էր, հյուրերով, ընթերցողներով, մասնակիցներով ու հանդիսատեսով: Օրվա խորագիրը չէր փոխվելՙՙՀանդիպման վայրը գրադարան, ուր 15 տարի շարունակ կազմակերպվում է գրքի ցուցահանդես- վաճառք,որտեղ հասարակությունը անմիջականորեն շփվում է ժամանակակից գրողների հետ:Օրվա խորհրդով կատարվում է բազմաթիվ մրցանակաբաշխություններ՝ Տարվա լավագույն գրադարանավար, լավագույն ընթերցող , ակտիվ մասնակից, գրադարանի բարեկամ Ապա սկսվում է տոնական հանդիսությունը,սակայն այս տարվա գրադարանավարի օրը ՝նվիրել էինք հայ ժողովրդի երկու հանճարներին՝ Հովհ. Թումանյանին ու Կոմիտասին:Բակումմիաձուլվել էր Թումանյանական շունչն ու Կոմիտասայան քաղցրահնչյուն մեղեդին: Գրադարանավարներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ պարի խմբեր, որը օր էլ ավելի հետաքրքիր ու տպավորիչ դարձրեց:

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ 28 ՏԱՐԵԿԱՆ Է…

20/09/19թ. գրադարանում տեղի ունեցավ  «Հայի անկոտրում ոգին »  խորագրով՝ՀՀ անկախության 28 ամյակին նվիրված գրական երաժշտական կոմպոզիցիա:Ներկա էին գրադարանի ընթերցողները և Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի աշակերտները: Միջոցառումը մի փոքրիկ ուսուցողադաստիարակչական բնույթ էր կրում՝ ապագան կերտող սերունդների համար:

13.09.2019 թ. թիվ 17 գրադարանում տեղի ունեցավ վարպետաց դաս

նվիրված կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, սցենարիստ Ալեքսանդր Դովժենկոյի ծննդյան 125-ամյակին: Ներկա էին թիվ 173 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները և գրադարանի ընթերցողները:Միջոցառումը անցավ հետաքրքիր: Ներկայացվեց կինոյի ծնունդը, Դովժենկոյի կյանքն ու գործունեությունը կինոյի ասպարեզում:Կինոդիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, կարծիքների փոխանակում ընթերցողների հետ:

 

Օրը նվիրված էր հայ դասական գրող, ակադեմիկոս, արձակագիր, վիպասան,թարգմանիչ Ստ. Զորյանի ծննդյան 130 ամյակին:
Ներկայացվեց գրողի ստեղծագործություններն ու մեծ ավանդը,հայ դասական գրականության մեջ:Տեղի ունեցավ  « Խնձորի այգի »պատմվածքի քննարկումը, որը կյանքի,ստեղծման, ապրելու, արարելու, մարդկային ընչաքաղցության կործանարար ազդեցության մի եզակի համադրություն է, և արդի է բոլոր ժամանակներում:Մասնակցում էին տարբեր տարիքի ընթերցողներ,որն, է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց քննարկումը, որից հետո դիտեցինք  « Խնձորի այգի » տեսաֆիլմը:

30.08.19թ -ին գրադարանում տեղի ունեցավ ՝ Մ. Մենսոնի « Թքած ունենալու նուրբ արվեստը »գրքի քննարկումը:
Ներկայացվեց երիտասարդ հեղինակի մեծ աղմուկ հանած գիրքը,որը արծարծում է ինքնակատարելագործման,մարդու ներաշխարհի, ինքնօգնության և երջանիկ լինելու նորովի մոտեցումը:Տեղի ունեցավ բուռն քննակրում,ընթերցողների և հեղինակի տեսակետների մասին:

 

2.11.2019 թվականին Մանկապարտեզ- Գրադարան համագործակցության շրջանակում,Պինգվինաշենից

թիվ 17 – գրադարան էր ժամանել պինգվին Վինը,որի հյուրերն էին 128-մանկապարտեզի սաները: Վինը պատմեց իր փորձություններով լի կյանքի պատմությունը,որը մի փոքրիկ դաս էր մանուկներին, խրատելով նրանց լինել խելացի, մեծերի խոսքը լսող:Դիտեցին Վինի մուլտֆիլմը և իրենք էլ դառնալով փոքրիկ պինգվիններ մեծ տպավորություններով վերադարձան մանկապարտեզ:

 
 
 
 

Օրը նվիրված էր հայ դասական գրող, ակադեմիկոս, արձակագիր, վիպասան,թարգմանիչ Ստ. Զորյանի ծննդյան 130 ամյակին:Ներկայացվեց գրողի ստեղծագործություններն ու մեծ ավանդը,հայ դասական գրականության մեջ:Տեղի ունեցավ  «  Խնձորի այգի »   պատմվածքի քննարկումը, որը կյանքի, ստեղծման, ապրելու, արարելու, մարդկային ընչաքաղցության կործանարար ազդեցության մի եզակի համադրություն է, և արդի է բոլոր ժամանակներում:Մասնակցում էին տարբեր տարիքի ընթերցողներ,որն, է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց քննարկումը, որից հետո դիտեցինք  «Խնձորի այգի» տեսաֆիլմը:

Թիվ 17 գրադարանի աշխատակիցները այցելեցին 128 մանկապարտեզ:

Այցի նպատակն Էր բարձրաձայն ընթերցանության միջոցով հեքիաթային մի գեղեցիկ օր պարգևել ամռան տապին:Արդյունքում ունեցանք հետաքրքիր բուռն քննարկում երեխաների հետ, մանկան փխրուն հոգիներում սերմանելով ավելի շատ սեր, բարություն, զգոնություն շրջապատի նկատմամբ :

28.06.2019թ գրադարանում փոքրիկ ընթերցողների և 146 մանկապարտեզի սաների համար անցկացվեց Շառլ Պերրոյի՝Կարմիր գլխարկը  հեքիաթի հեքիաթապատումը ,որը մեծ հետաքրքրություն առաջացրեց փոքրիկների մոտ:նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին հեքիաթի հերոսների արարքների քննարմանը, յուրովի բացահայտեցին դրական ու բացասական հերոսներին:Գրադարանից հեռացան մեծ տպավորություններով, նորից հանդիպելու ակնկալիքով:

18.03.2019թ գրադարանը նորից մարդաշատ էր:

Այսօր դարձյալ գրադարանում էին թիվ 31 դպրոցի սաները իրենց ուսուցիչների հետ,ինչպես նաև գրադարանի ընթերցողները:Գրադարանում նրանց սպասվում էրհրաշալի կազմակերպված գրական երաժշտական կոմպոզիցիա , որը ինքնադրսևորման ու ինքնաբացահայտման հնարավորություն էր:Թեման արդիական էր , ուսուցողական, խորհուրդ էր ,ինչու չէ նաև կոչ  «Հանե’ք ձեր դիմակները,մարդի’կ»ապրեք սեփական դեմքով և ուղիղ նայեք աշխարհին,սեփական եսով արարեք, յուրովի կերտեք ձեր ճամփան: Հանդիսատեսը շատ տպավորված էր, քանի որ ամեն ոք յուրովի էր կերտել իր դեր այս կյանքում և հավատում էր դրա իսկությանը:

Այսօր գրադարանը նորից մարդաշատ էր:

Գրադարանի հյուրերն էին 31-դպրոցի 5-րդ դասարանի սաները՝իրենց դասղեկի տիկին Խուդավերդյանի նախաձեռնությամբ: Դա ևս մեկ դասղեկական ժամ էր , որ անցավ գրադարանում :Գրադարանում նրանց սպասվում էր մեծ անակնկալ, Նրանք ոչ միայն ծանոթացան գրադարանին, այլ ծանոթացան ժամանակակից գրող , բանաստեղծ Անահիտ Սարգսյանին:Սկսվեց հետաքրքիր ու բովանդակալից երկխոսություն,որը վերածվեց բանավեճ -քննակման՝Մեր լեզվի հարստության,նրա բառերի ստուգաբանման,խոսքի ճիշտ արտահայտման վերաբերյալ,քննարկվեց ու քննադատվեցԵրևանյան կենցաղային լեզվի արատավոր երևույթները:Այն մի փոքրիկ ուսուցողադաստիարակչական  «Բաց դաս էր»  գրադարանում:Լավագուն , ակտիվ երեխաներին, գրողը նվիրեց իր հեղինակային գրքերից: Երեխաները շատ տպավորված էին, նրանցից շատերը ընդգրկվեցին գրադարանում որպես ընթերցողներ և ասմունքի խմբակի անդամներ:

05.03.2013թ. կրկին թումանյանական շունչն էր թևածում գրադարանի կամարների ներքո:

Օրվա հյուրերն էին թիվ 143 նախակրթարանի և  «Մանկապատում»   ստուդիայի սաները:Երեխաներին ներկայացվեց մանրապատումներ,Թումանյանի հեքիաթներից: Փոքրիկները իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ «Հեքիաթների աշխարհում »  երգով:Միջոցառումը կայացավ հետաքրքիր և բովանդակալից: