Գրադարանի մասին

Գրադարանի պատմությունը

Շ. Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանը ունի պատկառելի տարիք, հարուստ պատմություն, հրաշալի գրքային ֆոնդ և բազմահազար  ընթերցողների բանակ:

1939-թ. հիմնադրվել է՝ Ստալինյան շրջանի քիմիական  կոմբինատի տարածքում, որպես 2-րդ մանկական գրադարան 28ք.մ 954 կտոր գրականությամբ,որը կարճ ժամանակահատվածում  դարձել է բնակչության և երեխաների մշտական սիրելի վայրը, ղեկավարել  է  գրադարանի վարիչ՝ Եղիշ Բաղդասարյանը:

1948-թ. Մանկական գրադարանը տեղափոխվել է Թամանցիների այժմ արդեն Բագրատունյանց 1նրբ/95 հարկանի շենքի 1-ին  հարկի մոտ  740ք.մ տարածք;որը արդեն շատ վաղուց, դարձել  էր մասսայական, սակայն դեռ կոչվում էր մանկական:

1958-թ. թիվ 2-րդ մանկական գրադարանը վերանվանվեց 17-մասսայական գրադարանի, որր ղեկավարում էր՝ տնօրեն՝  Եվա Հակոբյանը /1958-1983թթ/

1964թ.-Գրադարանի  25 –ամյա հոբելյանի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվեց ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության պատվոգրով և մինիստրների սովետի որոշմամբ գրադարանը անվանակոչվեց հայ հեղափոխական բանաստեղծուհի՝ Շուշանիկ  Կուրղինյանի անվամբ:  

Գրադարանի շենքը տիպային չէր, սակայն այն լավ հարմարեցված էր,  գրադարանի 5- բաժինների և նրանց գրապահոցների ու ընդարձակ ընթերցասրահի համար,որտեղ կազմակերպվում էին  բազմաբով- անդակ միջոցառումներ; Այդ ժամանակ Շ. Կուրղինյանի անվան թիվ -17 գրադարանը ամենախոշոր  գրադարանն էր Լենինյան  շրջանում՝ 80000 գրքային ֆոնդով, 5800 ըթերցողներով:

1979թ.-ից ՀՀ-ում սկսվեց գրադարանների կենտրոնացումը,ստեղծվեց Ավ. Իսահակյանի ԳԿՀ-ն: Շ. Կուրղինյանի անվանթիվ 17 գրադարանը դարձավ ԳԿՀ-ի հենակետային Գրադարանը՝ Լենինյան շրջանում,որը կոորդինացնող օղակ Էր շրջանում գործող 8- գրադարանների և ԳԿՀ- միչև 1982-1992թ. գրադարանը ղեկավարում էր գրադարանիվարիչ ՝ Սոսե Տերտերյանը:

1993թ.-ից գրադարանի վարիչ, իսկ 1997թ-տնօրեն՝ նշանակվեց Սոֆիա Խաչատրյանը:

1997թ.-ից տեղական ինքնակառավարման մասին օրենքի Համաձայն,  համայնքների գրադարանները առանձնացան ԳԿՀ-ից դարձան ՀՈԱԿ- ներ/համայնքային ոչ առևտրային  Կազմակերպություններ/,որի ընթացքում շատ փորձությունների  ու դժվարություննրի միջով անցան, փակվեցին գրադարաններ,զրկվեցին պաբերականների, նոր գրականության համալումից,սակայն չկորցրեցին իրենց դիմագիծ, իրենց աշխատանքային գործելաոճը , կարողացան հաղթահարել և կարևորել աշխատանքը ու կայանալ: