Ինչպե՞ս գրանցվել

Տեղեկություններ գրադարանից օգտվելու մասին

Գրադարանի ընթերցող կարող է դառնալ Երևան քաղաքի ցանկացած քաղաքացի՝ անկախ  տարիքից ու բնակվելու վայրից`ներկայացնելով  անձը հաստատող փաստաթուղթ:

  •  Մինչև 16 տարեկան երեխաները պետք է ներկայանան ծնողներից մեկի  անձը հաստատող փաստաթղթով, որտեղ վավեր է տեղանքի  գրանցումը:
  •  Դառնալով գրադարանի ընթերցող՝  նա կարող է անվճար օգտվել  գրադարանի գրքային ֆոնդից,գրացուցակներից և ցանկությամբ մասնակցել գրադարանում կազմակերպվող միջոցառումներին, դառնալ գրադարանում գործող/գրական-ստեղծագործական, թատերական,դաշնամուրի / խմբակների անդամ:
  •  Նա պետք է ծանոթանա գրադարանից օգտվելու  կանոններին,  իմանա իր  իրավունքներն ու պարտականությունները: