



Ապրիլի 2-ը՝Մանկական Գրականության Միջազգային Օրն Է…Մանկական գրականությունը՝գրական ժանրերի իմաստուն մայրն է,որը ձևավորում է մանկան փխրուն հոգին,ծանոթացնում բնության, կենդանական աշխարհի առեղծվածային երևույթներին, կայուն հետաքրքրություն առաջացնում շրջապատող աշխարհի նկատմամբ, զարգացնումունակություններն ու երևակայական աշխարհը:
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Հավհաննես Շիրազ
Ալեքսանդր Դյումա՝ ֆրանսիացի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Սակայն ուշագրավ է, որ Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է թարմություն, ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ: Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր տունը: Ի սրտե շնորհավորում ենք մեր հայ և աշխարհի բոլոր երեխաներին՝ մաղթելով նրանց ուրախ ու անհոգ մանկություն:
Խնկո Ապեր՝ Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան – հայ մանկագիր, վաստակավոր մանկական գրող, վաստակավոր ուսուցիչ (1932), գրողների միության անդամ 1934 թվականից:Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Բոլորի կողմից սիրված առակագիր Աթաբեկ Խնկոյանի << Մկների ժողովը >> մեր ընթերցողներին է ներկայացնում Գասպարյան Նելլին
Վարդան Այգեկցի միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան30 առակ։ Նրա առավել հայտնի առակներից է «Եզն և ձին», որը կներկայացնի թիվ 17 գրադարանի ընթերցող Մանե Վիրաբյանը։
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարանը ,,Մնա տանը,, ծրագրի շրջանակներում առաջարկում է իր հետևորդներին և ընթերցողներին կարդալ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը, որը կգրավի իր չափազանց հետաքրքիր սյուժեով և կստիպի սկիզբ դնել արկածային գրականության ընթերցմանը։
Հեքիաթը, որպես մշտնջենական անհրաժեշտություն
Շ.Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանում Մշակութային ուրբաթ -ի շրջանակում ներկայացրեցինք հեքիաթագիր Մերի Սահակյանի Հեքիաթների տնակում,,եվ Հեքիաթների ծիածան,, գրքերը, որը նվիրվել է գրադարանին հեղինակի կողմից։